ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից
21.05.2012 | 03:15

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։
Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ